Ջուղայի գլխավոր քարավանատուն
Տեսակ | իջևանատուն |
---|---|
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Ջուղա, Ջուղայի շրջան, Նախիջևան |
Վայր | Արաքս գետի և երկաթգծի միջև գտնվող հարթ վայրում |
Գտնվում է ափին | Արաքս գետ |
Երկարություն | 37 |
Շինանյութ | Կիսամշակ քար, աղյուս, կրաշաղախ |
Կառուցի ձև | Ուղղանկյուն հատակագծով կառույց |
Կառուցման սկիզբ | 12-րդ դար |
Վերանորոգվել է | 16-րդ դար |
Կարգավիճակ | Ավերված |
Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
Ջուղայի գլխավոր քարավանատուն, միջնադարյան ավերված քարավանատուն ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի Ջուղա քաղաքում[1]։ Ներկայում ամբողջությամբ ավերված է[2]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարավանատունը կառուցված է եղել Արաքս գետի և երկաթգծի միջև գտնվող հարթ վայրում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ քարավանատունը կառուցված է եղել 12-ից 13-րդ դարերում[1]։
Տարածված ավանդության համաձայն այս հուշարձանի վերակառուցումը վերագրվում է 16-րդ դարում Ջուղանղեկավարած քաղաքապետ խոջա Խաչիկին[1]։
Ճարտարապետական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարավանատունն իրենից ներկայացնում է ուղղանկյուն հատակագծով կառույց։ Զբաղեցնում էր բավականին ընդարձակ տարածություն։ Ուներ 37 մետր երկարություն։ Շինությունը կառուցված է եղել կիսամշակ քարերով, աղյուսով և կրաշաղախով։ Ներսից սվաղված է եղել գաջով։ Ծածկը թաղկիր է եղել։ Հիմնական մուտքերը գտնվել են շինության հարավային ճակատում։ Ներսից պատերին կցված կառուցված են եղել ճանապարհորդների, ապրանքների և կենդանիների համար նախատեսված բազմաթիվ մեծ ու փոքր սենյակներ[1]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր քարավանատնից դեպի արևմուտք ժամանակին նկատվել են Ջուղայի մեկ այլ քարավանատան հետքեր[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Արգամ Այվազյան, Ջուղա, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան - 1984 թվական, էջ 29։
- ↑ «Նախիջեւանում հայկական հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում» (արխիվացված)։